Thursday, September 23, 2010

«Տիտանիկի» կործանման պատճառը սառցաբեկորը չէր

Tert.am. 23-9-2010- Տիտանիկ նավի կործանման պատճառը եղել է ղեկակալի սխալը։
Այս մասին գրում է բրիտանացի գրող Լուիզա Պատենը իր «Քաշով մեկ ոսկի» գրքում, որից մեջբերումներ է արել Daily Telegraph թերթը։
Մինչև հիմա համարվում էր, որ 1912թ. նավը կործանվել էր այն պատճառով, որ նավի անձնակազմը ժամանակին չէր նկատել սառցալեռը,և հնարավոր չէր եղել բախումից խուսափել։
Նավի կապիտանի երկրորդ օգնական Չարլզ Լայթոլերի թոռնուհին՝ Պատենը, սակայն, իր գրքում նշում է, որ անձնակազմը ժամանակին նկատել է սառցալեռը, սակայն ղեկակալի սխալի պատճառով հնարավոր չի եղել ժամանակին փոխել շարժման ուղղությունը։ Բացի այդ, Պատենի տվյալներով, սառցալեռին բախվելուց հետո, նավի կապիտան Ջոն Սմիթը նավի սեփականատիրոջ ճնշման տակ որոշում է ընդունել շարունակել ընթացքը, որի արդյունքում ջուրը ավելի արագ է սկսել լցվել նավի մեջ։

No comments: