Panorama.am. 23-9-2010- Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը ուսումնասիրել է, թե ինչ գրքեր են կարդում համաշխարհային առաջնորդները, երբ ազատ ժամանակ են ունենում: Սկսել է Մեդվեդևից. վերջերս նա iPad է ձեռք բերել և դրա միջոցով էլ գրքեր է կարդում: ՌԴ նախագահի նոր ձեռքբերումը շվեդ գրող Սթիգ Լարսսոնի վեպն է «Վիշապի դաջվածքով աղջիկը»: Նշվում է, որ 2000-ականներին Լարսսոնի գրքերը եվրոպական «բեսթսելլեր» են համարվել: Լարսսոնը, սակայն գրել է 3 վեպ և մահացել սրտի կաթվածից, իսկ գրքերը լույս են տեսել միայն նրա մահից հետո: Լարսսոնի վեպերի հերոսները հմայիչ են, գրում է պարբերականը: Բայց դրա հետ միաժամանակ Ռուսաստանի նախագահը կարդում է նաև ռուս դասականների գործերը:
Պարբերականը, խոսելով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի նախընտրած գրողների մասին, թվարկում է դրանց` Սերգեյ Վիտտե և փիլիսոփա Իվան Իլյին: Բոլորի համար անսպասելի, Պուտինի մեջ սեր է արթնացել դեպի պարսիկ գրող Օմար Խայամը: «Վարչապետը ոչ միայն կարդում է 11-րդ դարի պարսիկ գրողի քառյակները, այլ նաև գրանցում է դրանք իր նոթատետրում», -գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ըստ պարբերականի, վերջին կես դարի ամերիկացի ինտելիգենտ նախագահներից մեկն է: Սիրած գրքի մասին հարցերին ի պատասխան, նա հեղինակների բավականին մեծ ցանկ է թվարկում, որոնց շարքերում կան և ամերիկացի դասականներ և քիչ թե շատ ժամանակակից գրողներ` ասենք օրինակ` Ալեքսանդր Սոլժենիցին, Փիլիպ Ռոտ, Նոբելյան մրցանակակիրներ` Թոնի Մորրիսոն և այլն:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին ռուսական պարբերականը ընթերցասեր չի համարում: Նա ավելի շատ սիրում է ֆիլմեր դիտել` հարգում է Սիլվեստր Սթալոնեին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment