Thursday, September 16, 2010

Ղարաբաղը ազատ երկիր է, և հետ պտտացնել այդ անիվը հնարավոր չէ. Հայկոմկուս

Tert.am. 16-9-2010- Այսօր հանրապետությունում 3–4 գլոբալ հարցեր կան, որոնք անհանգստացնում են հասարակությանը։ Հայկոմկուսի ղեկավար Ռուբեն Թովմասյանի կարծիքով՝ այդ հարցերից մի քանիսը անհանգստացնում են ամբողջ հայությանը։
«Առաջին հարցը կապված է Ղարաբաղի հետ։ Այդ հարցը դարձել է յուրաքանչյուր հանդիպման թեմա` ոչ միայն քաղաքական։ Ընտանիքներում յուրաքանչյուր մարդու չորորդ խոսքը Ղարաբաղի մասին է», – այսօրվա ասուլիսին ասաց նա։
Ըստ Թովմասյանի՝ այս հարցը բավականին լուրջ և ծանր հարց է, որին «խառնված» են մեծ տերությունները՝ Ամերիկան, Ռուսաստանը, ֆրանսիան։

«Այս հարցը պահանջում է լարված աշխատանք՝ պահպանելով խաղաղությունը։ Մեզ համար կարևոր է, որ այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե պատերազմական», – հավելեց նա։
Միաժամանակ, նա նշեց, որ Ղարաբաղն իր ինքնորոշմամբ ազատ երկիր է. այն ունի ազգային ժողով, կառավարություն, նախագահ, և «հետ պտտացնել այդ անիվը այլևս հնարավոր չէ»։
«Այսօր մենք պետք է աշխատենք պահել այն ինչ–որ կա։ Ղարաբաղն ինքը կարող է պաշտպանել իր հողը, ինչպես պաշտպանել է մինչև օրս», – ասաց նա։
Լրագրողների հարցին՝ արդյ՞ոք ժամանակն է եկել, որպեսզի Հայստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, Թովմասյանը պաասխանեց. «Ապագայում դա տեղի է ունենալու»։

No comments: