Monday, September 20, 2010

Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը պատարագի ավարտին ելույթ է ունեցել և եղբայրության ու հաշտության կոչեր արել հայերի և թուրքերի միջև

Panorama.am. 19-9-2010- Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագից հետո Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ում ձեռամբ էլ մատուցվել է պատարագը, ելույթ է ունեցել և եղբայրության ու հաշտության կոչեր արել հայերի և թուրքերի միջև: Նա ափսոսանք է հայտնել, որ պատարագին չի կարողացել մասնակցել պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը:

Հիշեցնենք, որ Սուրբ Խաչում պատարագը սկսվել էր Երևանի ժամանակով 13:00-ին ու շարունակվել մինչև 15:00: Եկեղեցու ներսում տեղավորվել է ընդամենը 55 մարդ, իսկ մնացածը պատարագը դիտել են եկեղեցու բակում տեղադրված էկրանների միջոցով: Կրոնական արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվելու է միայն թուրքական TRT հեռուստաալիքով:

Թեև թուրք իշխանություններն սկզբում ակնկալում էին, որ կրոնական արարողության մասնակիցների թիվը կհասնի մոտ 3500-ի, սակայն հենց թուրքական իշխանությունների այն քայլի պատճառով, որ չցանկացան հայկական եկեղեցու գմբեթին տեղադրել քրիստոնեության խորհրդանիշ խաչը, պատարագին մասնակցել է, ըստ թուրքական լրատվամիջոցների, մոտ 2000 հոգի: Պատարագի մասնակիցները հիմնականում պոլսահայերն են եղել: Պատարագը Աղթամար կղզի էր բերել նաև թուրքացած հայերի, քրդերի, մուսուլմանների:

Նշենք, որ պատարագին հայկական հոգևոր կենտրոններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել, պատճառը` կրկին խաչի չտեղադրումը:

No comments: