Thursday, September 16, 2010

Ադրբեջանը կպահանջի ՄԱԿ–ի առաքելությանը այցելել բոլո՞ր ազատագրված տարածքները

Սեպտեմբերի վերջին տարածաշրջան կայցելի առաքելություն, որը հետաքննություն պետք է իրականացնի Հայաստանի ազատագրված տարածքներում հայերի բնակեցման փաստի վերաբերյալ։
Հաջորդ շաբաթ էլ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները Նյու Յորքում առանձին հանդիպումներ կունենան Մինսկի խմբի համանախագահների հետ։
Տեղեկանալով այս մասին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվելու է ՄԱԿ-ի ընդլայնված առաքելության կազմակերպման հարցը։
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը պահանջում է, որպեսզի առաքելությունն այցելի բոլոր ազատագրված տարածքները։
-Առաքելության ժամկետը նշանակվել է սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ։ Պահանջ է ներկայացված օկուպացված գոտի առաքելությունն ուղարկելու և փաստերը ուսումնասիրելու համար։ Այս հարցն արդեն համաձայնեցված է եղել ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում։ Նման առաքելությունը առաջին անգամ է իրականացվում սկսած 2005 թվականից։ Այս առաքելությունը փաստերը չի գնահատելու, այլ գնահատական է տալու,-ասել է Էլմար Մամեդյարովը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե հաջորդ շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում։ Նա նշել էր, որ համանախագահները ևս կմեկնեն Վաշինգտոն խորհրդատվություն անցկացնելու համար և այդ խորհրդատվությունները անցկացվելու են Միացյալ Նահանգների պատասխանատու այրերի հետ, այնուհետև համանախագահները կողմերի հետ հանդիպելու համար մեկնելու են Նյու Յորք։

No comments: