HayNews.am. 16-9-2010- Մոսկվայի թիվ 501 դպրոցի մոտակայքում վիճաբանության ժամանակ սպանավծ Էդուարդ Մարգարյանի մահվան գործով վերջապես հարուցվել է քրեական գործ:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7ին դպրոցի մոտակայքում վեճ էր բռնկվել 11-րդ դասարանում սովորող 17 ամյա Էդուարդ Մարգարյանի ու 9-րդ դասարանցի ազգությամբ ադրբեջանցի Մամուդ Մամուդովի միջև, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այդ ընթացքում, ականատեսների պնդմամբ, Մամեդի հարվածից հետո Էդուարդը գլուխը հարվածել էր ծառին ու վայր ընկել: Դեպքի վայր ժամանած շտապ օգնությունը պարզել է, որ տղան արդեն մահացած է:
Բժիշկները նշել են, որ տղան մահացել է սրտի կանգից, սակայն Էդուարդի մայրը համոզված էր, որ իր որդուն սպանել է Մամուդովը: Որդեկորույս մայրը հրաժարվել էր որդու մարմինը հանձնել հողին, քանի դեռ վերջինիս մահվան առնչությամբ քրեական գործ չի հարուցվել:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment