Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հաջորդ շաբաթ կհանդիպեն ԱՄՆ-ում։ Այս մասին, Trend–ի փոխանցմամբ, BBC-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն։
«Համանախագահները նույնպես կմեկնեն Վաշինգտոն խորհրդակցությունների համար։ Այդ խորհրդակցությունները կանցկացվեն ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ։ Հետո մենք կուղևորվենք Նյու Յորք կողմերի հետ հանդիպման»,- ասել է Բրադտկեն։
Ըստ նրա՝ համանախագահները «նոր գաղափարներ» ունեն։
«Անցյալ շաբաթ մենք Բաքվին և Երևանին ծանոթացրեցինք այդ գաղափարի հետ։ Դրանից հետո մենք կրկին կայցելենք տարածաշրջան սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին»,- ասել է նա։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment