Thursday, September 23, 2010

Հայաստանի դեսպանություններ են ստեղծվել Ճապոնիայում եւ Նիդերլանդներում

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Ճապոնիայում եւ Նիդերլանդներում ստեղծվել են Հայաստանի դեսպանություններ (նստավայրերը` Տոկիո եւ Հաագա):
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել նաեւ Հունաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին, համատեղության կարգով, Սերբիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Աթենք):

No comments: