Թուրքիայի միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Սինան Օհանը պարզվում է զբաղվում է ոչ միայն միջազգային հարաբերություններով եւ ռազմավարական վերլուծություններով, այլեւ խորհրդատվությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, անդրադառնալով վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը սպասում է Թուրքիայում այնպիսի "քաղաքական ուժի կամ առաջնորդների" ի հայտ գալուն, ովքեր պատրաստ կլինեն քաղաքական կամք դրսեւորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, Օհանը ասել է հետեւյալը. "Այն ժամանակ, երբ թուրքական հասարակության եւ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում պարզ է եւ հստակ, ոչ մի քաղաքական կուսակցություն եւ ոչ մի առաջնորդ Թուրքիայում չի համարձակվի բացել սահմանը: Բացի այդ, առջեւում մեզ սպասում են ընտրություններ, ինչը դարձնում է այս թեման ավելի զգայուն: Սարգսյանը, ով իր բառերով ասած` "սպասում է ավելի համարձակ առաջնորդի Թուրքիայում", դրա փոխարեն ավելի լավ կլիներ ինքը դառնար համարձակ եւ չվախենալով հայկական Սփյուռքից՝ ապաշրջափակեր ադրբեջանական տարածքները":
Thursday, September 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment