HayNews.am. 22-9-2010- «Հայկական ժամանակում» կարդում ենք. «Երեկ մինչ ուշ երեկո Շվեդիայում դեռ չէր ավարտվել ձայների հաշվարկը և դեռ հստակ չէր` արդյո՞ք ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը սեպտեմբերի 19-ին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում անցել է խորհրդարան: Ինչպես մեզ տեղեկացրեց Շվեդիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, այդ մասին հայտնի կդառանա այսօր, երբ ավարտվի ձայների հաշվարկը»:
Ըստ թերթի`երեկվա դրությամբ, Լինդբլադը կրկին անցողիկ տեղում չէր. «Ինչպես տեղեկացրել ենք, եթե Լինդբլադը չանցնի խորհրդարան, ապա նա չի կարող ներկայացված լինել ԵԽԽՎ-ում, հետևաբար առաջ է գալու Հայաստանի հարցով համազեկուցողին փոխարինելու խնդիր: Իսկ դա նշանակում է, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հոկտեմբերի 5-ին կայանալիք նիստում Հայաստանի հարցի լսումը կարող է հետաձգվել համազեկուցողի բացակայության պատճառով»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment