Thursday, September 30, 2010

Ամերիկացիները չեն ցանկանում ծառայել բանակում

Panorama.am. 30-9-2010- Պարզվում է ԱՄՆ-ում ևս կանգնել են բանակ գնացողների թվի կրճատման խնդրի առջև: «BBS Russian»-ի փոխանցմամբ, այս խնդիրը մատնանշել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որը երևույթը բացատրել է զինվորականների ու հասարակության միջև առկա բևեռվածությամբ:
Ըստ նրա, դա էլ ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ ԱՄՆ բնակչության մի հատված, մասնավորապես խաղաղօվկյանոսային գոտում և երկրի հյուսիս-արևելյան նահանգներում, չունեն ոչ ծանոթ, ոչ էլ բարեկամ, որոնք մասնակցել են Իրաքում կամ Աֆղանստանում ռազմական գործողությունների, ինչի հետևանքով էլ այդ երկրներում կատարվողը չի ընկալվում իբրև իրականություն: Եվ որպես արդյունք ժամանակի ընթացքում նվազում է այն անձանց թիվը, որ ցանկանում են համալրել ԱՄՆ բանակի շարքերը:

No comments: