Thursday, September 30, 2010

Վրաստանում բնակվող ավելի քան 25 000 ադրբեջանցիներ խնդրում են Մեդվեդևից ապաստան տալ իրենց Ռուսաստանում

HayNews.am. 30-9-2010- Վրաստանի Քվեմո-Քարթլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերի ավելի քան 25 000 բնակիչներ դիմել են Դմիտրի Մեդվեդևին` խնդրելով իրենց ապաստան տալ Ռուսաստանում: Պատճառն այն ծայրահեղ սոցիալական վիճակն է, որում հայտնվել են Վրաստանի այդ շրջանում բնակվող ադրբեջանցիները:
«Ժամանակին մեր գործերը վատ չէին ընթանում: Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտուր էինք անում, յուրաքանչյուր ընտանիքին ինչ որ բան հասնում էր: Հիմա այլևս առևտուր չկա և երիտասարդությունը ստիպված է լքել իրենց բնակավայրերը»,-ըստ realcaucasus.org-ի, հայտնում է ադրբեջանական Յուխարի Սարալ գյուղի բնակիչներից մեկը:
Շատ վրաստանաբնակ ադրբեջանցիներ ժամանակին աշխատանքի նպատակով մեկնում էին Ադրբեջան: Ադրբեջանական իշխանությունները, սակայն, հիմա ներքին որոշում են ընդունել երկրից վտարել բոլոր այն ադրբեջանցիներին, ովքեր Վրաստանի անձնագիր ունեն, որպեսզի պահպանեն հարևան երկրի վրա իրենց ազդեցությունը:
«Մեր ճակատագիրը չի հետաքրքրում ոչ մեկին: Վրացիները փակում են մեր դպրոցները, իսկ Ադրբեջանից մեզ ուղղակի վտարում են»,-նշել է Յուխարի Սարալ գյուղի բնակիչը և հավաստիացրել, որ Մեդվեդևն արդեն որոշել է ընդառաջել իրենց խնդրանքին և հնարավորություն տալ իրեն և իր 25 000 հայրենակիցներին բնակվել ՌԴ-ի տարածքում:

No comments: