Tert.am. 16-9-2010- ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը անհրաժեշտ է համարում վերականգնել Լեռնային Ղարաբաղում բռնությունը կանխելուն ուղղված ջանքերը։ Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, այս մասին Պենտագոնի ղեկավարը հայտարարել է՝ մեկնաբանելով իր ռուս գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքները։
«Կողմերը կարճ քննարկում են անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին լարվածության առնչությամբ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ։ Ըստ նրա, «Մենք պետք է վերականգնենք ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բռնությունը կանխելու համար»։
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նաև նշել է, որ կողմերը քննարկել են Կովկասին վերաբերող հարցերի մի ամբողջ շրջանակ։ Ըստ նրա՝ Գեյթսն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևել 2008թ. օգոստոսին կնքված հրադադարի համաձայնագիրը և կոչ է արել ռուսական կողմին ավելի թափանցիկ գործելաոճ որդեգրել տարածաշրջանում իր սպառազինության առնչությամբ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment