Thursday, September 16, 2010

Հայկական ատոմակայանը պետք է կառուցվի գիտության վերջին խոսքով

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր` սեպտեմբերի 16-ին, հայտարարել է, որ Հայաստանի նոր ատոմակայանը պետք է կառուցվի գիտության եւ տեխնիկայի վերջին խոսքով։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օգոստոսյան այցի ընթացքում հստակեցվել են այն շրջանակները, որոնց սահմաններում ռուսական կողմը կմասնակցի ատոմակայանի շինարարությանը։ Ատոմակայանի շինարարությունը կիրականացնի «Ատոմստրոյէքսպորտը», ռուսական արտադրության կլինի միջուկային ռեակտորը։
Ըստ Մովսիսյանի՝ ատոմակայանի տեխնիկատնտեսական պայմանները եւ կոնֆիգուրացիան պատրաստ է, արդեն որոշված է, թե ինչ սարքավորումներ կօգտագործվեն դրա շինարարության համար։ Սարքավորումների մատակարարման համար շուտով կհայտարարվի մրցույթ։

No comments: