Thursday, September 23, 2010

HaberTurk. Կնոջ թուրք լինելը փորձանք բերեց Բրայզայի գլխին

Panorama.am. 23-9-2010- Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրված Մեթյու Բրայզայի` Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածության առկախման հարցին: Մասնավորապես Թուրքական «Հաբերթուրք» (HaberTurk) լրատվամիջոցը գրում է. «Կնոջ` Զեյնո Բարանի թուրք լինելը փորձանք բերեց Բրայզայի գլխին»:
Նշենք, որ Սենատի լիագումար նիստում սենատոր Բարբարա Բոքսերն օգտագործել էր վետոյի իր իրավունքը և այդպիսով կասեցվել էր Բրայզայի` Բաքվում ԱՄՆ դեսպան նշանակվելը: Բրայզայի թեկնածությանն ընդիմացել էր նաև սենատոր Ռոբերտ Մենենդեսը: Բրայզայի նշանակումը այդ պաշտոնին հիշյալ սենատորները աննպատակահարմար են համարել, քանի որ Բրայզան մերձ հարաբերությունների մեջ ազերաթուրքական շրջանակների հետ, ինչպես հարկն է չի դատապարտում Հայոց ցեղասպանությունը և անկողմնակալություն հանդես չի բերում ղարաբաղյան հիմնախնդրում:

No comments: