Thursday, September 23, 2010

Թուրքիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը. Աբդուլլահ Գյուլ

Tert.am. 23-9-2010- Թուրքիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է լրագրողներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանավեճից առաջ։
«Վրաստանը մեր բարեկամն է, որի հետ մենք հրաշալի հարաբերություններ ունենք։ Ես նախապես տեղյակ չեմ՝ կդառնա՞ն արդյոք ՄԱԿ-ի քննարկման առարկա հակամարտությունները Վրաստանում, բայց ձեզ հայտնի է, որ Թուրքիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը»,- նշել է նա։
Ինչպես հայտնում է Грузия Online-ը, ի թիվս այլ երկրների առաջնորդների՝ բանավեճին կմասնակցի նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ իր ելույթում նա շեշտը կդնի հենց Վրաստանի հակամարտությունների և երկրի առջև ծառացած մարտահրավերների վրա։

No comments: