Tert.am. 4-9-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությունը նշանավորվեց երկրում քաղաքական կյանքի կայունությամբ և նավթի արտահանման շնորհիվ ապահովված տնտեսական աճով։ Այդ կայունությունը, այդուհանդերձ, ապահովվել է բռնապետական իշխանության ամրապնդման, ազատությունների ոտնահարման, կոռուպցիայի և հովանավորչության աճին զուգահեռ։
Այս մասին ասվում է Ադրբեջանի վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած զեկույցում։
«Նսեմացված և բարոյալքված ընդդիմության, անկախ լրատվամիջոցների սակավության և իրենց շահերից ելնելով Ալիևի իշխանությունն ամեն կերպ պահպանող վերնախավի առկայության պայմաններում Իլհամ Ալիևը հասարակության նկատմամբ այնքան մեծ վերահսկողություն ունի, որպիսին երբեք չի ունեցել նրա հայրը։ Միջազգային հանրությունը ռեժիմի վրա ճնշում գործադրելու քիչ լծակներ ունի, սակայն այն պետք է ավելին անի, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությանը համոզի, որ իր իսկ շահերից է բխում հասարակության աստիճանական, բայց իրական ազատականացումը»,– նշվում է զեկույցում։
Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի՝ Ադրբեջանի կառավարությունն արդյունավետ մեթոդներ է մշակել, որպեսզի քաղաքական ուժերը, ոչ–կուսակցական քաղաքացիական խմբերը, մամուլը, կրոնական համայնքները և անկախ բիզնեսները չկարողանան երկարաժամկետ մարտահրավերներ դառնալ ռեժիմի համար։
Կառավարությունը կարծես դիտմամբ ձևավորվել է անպատժելիության մթնոլորտ, որպեսզի հասարակության գիտակցության մեջ արմատավորի ինքնագրաքննադատությունը և այդ կերպ մարդկանց հետ պահի չարտոնված հավաքական գործողություններին մասնակցելուց։
Գործող օրենքներով չի ապահովվում հավաքների ազատության իրավունքը։ Ընդդիմության ցույցերը մշտապես արգելվում են, իսկ երբեմն էլ բռնի կերպով ցրվում։ Հասարակական կազմակերպություններին և կրոնական համայնքներին չգրանցելն օգտագործվում է նրանց գործունեությունը սահմանափակելու նպատակով։ Բացի դրանից՝ կառավարությունը կասկածելի պատճառաբանությամբ փակել է մզկիթներ՝մեծացնելով նրանց ընդհատակ անցնելու հավանականությունը և նպաստելով արմատական տրամադրություններին։
«Թեև նախագահ Ալիևը կայուն վերահսկողություն ունի կառավարության նկատմամբ, նա ամենազոր չէ։ Իր իշխանությունը պահպանելու հարցում նա կախում ունի էլիտայից, և քանի դեռ չկա ուղղակի մարտահրավեր, նա շահագրգրռված չէ պաշտոնից հեռացնել ազդեցիկ ենթականերին, նույնիսկ եթե դժգոհ է նրանց աշխատանքից։ Արդյունքում ներքին քաղաքականությունը ձևավորվում է ավելի շատ ներքին դինամիկայի և իշխող էլիտայի ներսում իշխանության համար ժամանակ առ ժամանակ ընթացող պայքարի, քան կառավարություն–ընդմություն անհավասար պայքարի շնորհիվ»,– նշվում է զեկույցում։
Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի`Ադրբեջանում նավթային եկամուտների արդյունքում ձևավորվել և արմատացել է լճացող քաղաքական համակարգ, ինչը հենց այդ համակարգում բարեփոխումներ իրականացնելն ավելի է դժվարացնում։ Սակայն նավթային եկամուտներն այլևս չեն աճում։ Ավելին, ըստ կանխատեսումների, մի քանի տարվա ընթացքում դրանք աստիճանաբար կնվազեն, ինչը կարող է տնտեսական խնդիրներ առաջացնել, իսկ հասարակության շրջանում՝ հիասթափություն։
«Քաղաքական փակ համակարգը անհնար է դարձնում Ադրբեջանի երկարաժամկետ մարտահրավերների շուրջ բանավեճի հնաարվորությունը և խթանում է անտարբերերության և անվստահության մթնոլորտը։ Պետական կայունությունը պահպանելու համար հարկավոր է տնտեսական և քաղաքական բարեփոխումներ սկսել»,– ասվում է զեկույցում։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment