Panorama.am. 4-9-2010- «Ադրբեջանական կողմի այդ քայլը բացատրվում է ՌԴ նախագահի և Ադրբեջանի ղեկավարության բանակցությունների արդյունքով: Ամենայն հավանականությամբ, Մեդվեդև-Ալիև հանդիպման ընթացքում Ադրբեջանը ունեցել է դժգոհություն և ինչպես Սանկտ Պետերբուրգյան հանդիպումից, բառացիորեն ժամեր անց Ադրբեջանը ձեռնարկեց դիվերսիոն գործողություն (Չայլուի ուղղությամբ), այսօր էլ, ադրբեջանցիները, ըստ երևույթին, փորձել է ցույց տալ, որ իրենքը դժգոհ է այն քաղաքական քննարկումներից, որոնք անցկացվել են երկու նախագահների մակարդակով»,- անդրադառնալով ադրբեջանական կողմից իրականացված դիվերիսիոն գործողությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:Նրա խոսքերով, եթե գնահատելու լինենք Ադրբեջանի այդօրինակ արձագանքը, ապա միանշանակ պետք է ասենք, որ ի տարբերություն բանակցությունների շուրջ ստեղծված տեղեկատվական ֆոնին, Բաքվում կայացած Մեդվեդև-Ալիև հանդիպումը բավական ծանր մթնոլորտում է եղել:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment