Panorama.am. 15-9-2010- Թուրքիան պետք է առանց նախապայմանների բացի հայ-թուրքական սահմանը: Այսօր հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց թուրքական Milliyet պարբերականի խմբագիրներից Նակի Օզքօնը: Այս մասին հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Ստամբուլից:
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հարցում առաջընթաց ապահովելու համար, Օզքօնի կարծիքով, պետք է նախ երկու հասարակությունները միմյանց ճանաչեն, միմյանց հետ հարաբերվեն: Panorama.am-ի հարցին, թե արդյոք թուրք հասարակությունը պատրա՞ստ է շփվել, հարաբերվել հայ հասարակության հետ, թուրք խմբագիրը բավական վստահ դրական պատասխան տվեց. «Ամեն տեսակ մտածելակերպով մարդիկ էլ կան, բայց մեր հասարակության կեսից ավելին ուզում են հարաբերվել, ճանաչել հայերին»,- հավելեց նա:
Milliyet-ի ղեկավար կազմի մյուս ներկայացուցիչ, լուրերի մարքեթինգի տնօրեն Բելմա Աքչուրան այն 2000 մտավորականներից է, որ ստորագրել է «Ես ընդունում եմ Եղեռնը» արձանագրության տակ: Նրա խոսքերով, երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմանը խանգարում է հայկական Սփյուռքի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելը: «Ոչ ոք չի ժխտում, որ Ցեղասպանություն տեղի ունեցել է»,- նշեց նա:
Հետաքրքրվեցինք` արդյոք հատատո՞ւմ են, որ Ցեղասպնություն եղել է, թուրքական պարբերականի երկու ներկայացուցիչներն է պատասխանեցին, որ իրենք «ցեղասպանություն» բառը չեն օգտագործում, բայց հավատում են, որ եղեռն եղել է. «Բայց եկեք չկենտրոնանանք «ցեղասպանություն» բառի վրա, դա պատմաբանների խնդիրն է, մենք հասարակություններով պետք է մտերմություն անենք»,- նկատեց Օզքօնը:
1915 թվականի հայերի կոտորածների հիշատական համար թուրքական կառավարությունը պարբերականի վրա ճնշումներ չի գործադրում, վստահեցրեց Աքչուրան:
Ընդգծելով իրենց ազաատականության չափը` Բելմա Աքչուրան տեղեկացրեց, որ Milliyet-ի այսօրվա գլխավոր նորությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Հրանտ Դինքի սպանության գործով ընդդեմ թուրքական կառավարության կայացրած որոշումն է` «Ամոթ է» վերնագրով:
Մահվան սպառնալիքներ չի ստանում նաև Ցեղասպանությունն իրականացնողներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը` Հասան Ջեմալը, ով իր խմբագրական սյունյակներում գրում է Ցեղասպանության մասին` դեպքերը որակելով հենց «ցեղասպանություն»:
Նշենք, որ Milliyet-ը սոցիալ-դեմոկրատական հայացքներով թերթ է, արդեն վաթսուն տարի է գործում է, ունի 152 հազար ընթերցող:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment