Thursday, September 16, 2010

Nabucco-ի իրականացման համար ԵՄ-ն 3 մլրդ եվրո կհատկացնի

Report.am. 15-9-2010- Nabucco ծրագրի իրականացման համար Եվրամիությունը 3 միլիարդ եվրո կհատկացնի, եւս 4 միլիարդ կներդրվեն վարկատուների կողմից: Այս մասին հայտարարել է Nabucco Gas Pipeline International GmbH ընկերութայն նախագահ Ռեյնհարդ Միտչեկը Բաքվում անցկացվող §գազային¦ համաժողովի ժամանակ։ Նրա խոսքով, ԵՄ-ի կողմից գումարը դեռեւս չի փոխանցվել, քանի որ նախապատրաստական աշխատանքները դեռեւս չեն սկսվել, սակայն "մենք հասկանում ենք, որ Եվրամիության միջոցները կարեւոր են ծրագրի իրականացման համար":
Գազատարը նախատեսվում է շահագործման հանձնել 2015 թվականին:

No comments: