Thursday, September 16, 2010

Ամերիկացի փորձագետ. ԱՄՆ-ը զիջել է դիրքերը Հարավային Կովկասում

News.am. 16-9-2010- Վերջին 1-1,5 տարվա ընթացքում ԱՄՆ-ը բավականին պասիվ է Հարավային Կովկասում, ինչը թույլ է տվել Մոսկվային առաջատար դիրք գրավել տարածաշրջանի անվտանգությանն ռնչվող խնդիրներում, այդ թվում ԼՂ հակամարտության հարցում: Այս մասին ադրբեջանական Trend-ին տված հարցազրույցում նշել է Heritage Foundation-ի Ռուսաստանի,Եվրասիայի եւ միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Արիել Քոենը:
Նրա խոսքով, տարածաշրջանում Մոսկվայի դերի մեծացման մասին է խոսում այն փաստը, որ երկարաձգվել է Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը: Դա, ըստ նրա, մեծացնում է Ռուսաստանի կողմից Հայաստանի պաշտպանության հնարավորությունները, իսկ ԱՄՆ-ը պետք է մեծացնի իր ակտիվությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Սակայն, պետք է հասկանալ, որ իրականում ԱՄՆ-ը եւ միջնորդները չեն կարող ավելի շատ բան առաջարկել բանակցային գործընթացում, կարծիք է հայտնել Քոենը:

No comments: