News.am. 27-10-2010- Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 27-ին այցով կժամանի Չինաստան: Թուրքիան նպատակ է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Չինաստանի հետ ընդհանուր մոտեցում մշակել միջազգային հարցերի վերաբերյալ:Իր 7-օրյա այցի ընթացքում Դավութօղլուն կայցելի Պեկին, Շանհայի «ԷՔՍՊՈ-2010» ցուցահանդես, ինչպես նաեւ Սինցզյան-Ույգույան ինքնավար մարզ՝ Ուրումչի քաղաք, գրում է TRT-ն:
Թուրքիան ու Չինաստանը նախատեսում են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը հասցնել տարեկան 100 մլրդ դոլարի: Կաղմերը նաեւ որոշում են կայացրել առեւտրի մեջ կիրառել թուրքական լիրան ու չինական յուանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment