Tuesday, October 26, 2010

ՄԻԵԴ-ը դատապարտեց Թուրքիային. Անկարան Կիպրոսի հույներին կվճարի 13 միլիոն եվրո

Tert.am. 26-10-2010- Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է թուրքական իշխանությունների դեմ Կիպրոսի հույների ներկայացրած հայցերի առնչությամբ կայացրած որոշումը:
Թուրքական Hurriyet օրաթերթը, վկայակոչելով ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը, տեղեկացնում է, որ կայացված որոշման համաձայն՝ թուրքական իշխանությունները երեք ամսվա ընթացքում Կիպրոսի հույներին պետք է վճարեն 13 միլիոն 315 հազար եվրոյի փոխհատուցում:
19 հույներ 1990-1999թթ. հայցեր էին ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ թուրքական իշխանությունների, որոնց մեղադրում են 1974թ. Կիպրոսն օկուպացնելու ժամանակ իրենց գույքի հափշտակման մեջ:
ՄԻԵԴ-ը բավարարել է հույների հայցը և թուրքական իշխանություններին մեղավոր է ճանաչել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի դրույթները խախտելու համար: Կայացրած որոշման համաձայն` թուրքական իշխանությունները 19 հույներից յուրաքանչյուրին կվճարեն 30 հազարից մինչև 5 միլիոն եվրոյի փոխհատուցում:
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ փոխհատուցման այդ չափը ռեկորդային է Թուրքիայի պատմության մեջ:

No comments: