Tuesday, October 26, 2010

ԲՀԿ-ն կոչ է անում հայ ժողովրդին համախմբվել ադրբեջանական քարոզչության դեմ պայքարում

News.am. 26-10-2010- Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ նոր փուլ է սկսվել, Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը:
«Ալիեւը փորձում է ադրբեջանական սուտը միջազգային հանրությանը ներկայացնել որպես ճշմարտություն, աշխարհում եւ իր երկրում հակահայկական հիստերիա առաջացնել»,- ընդգծել է Բալասանյանը՝ հավելելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տվյալ դիրքորոշումը որակում է որպես սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը:
Այդ կապակցությամբ՝ Բալասանյանը ԲՀԿ-ի անունից կոչ է արել Ադրբեջանի քարոզչական մեքենան չեզոքացնելու քայլեր ձեռնարկել, աշխարհին ցույց տալ այդ երկրի իրական դեմքը: Այդ գործում Բալասանյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ են արել համախմբվել ողջ հայ ժողովրդին եւ կառավարող կոալիցիային:

No comments: