Friday, October 1, 2010

Մայքլ Ջեքսոնի գլխարկը աճուրդում վաճառվել է 17,5 հազար եվրոյով

News.am. 1-10-2010- Սեւ գլխարկը, որով փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը համերգ է տվել 1988 թվականին Նիցցայում, Փարիզի «Դրուո» աճուրդում վաճառվել է 17,5 հազար եվրոյով: Նախնական գինը եղել է 4-5 հազար եվրո: Գլխարկը հանդիսատեսին է ներկայացվել Beat երգի ավարտից հետո: Թանկարժեք գլխարկը բաժին է հասել Ջեքսոնի երկրպագուներից մեկին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին, 51 տարեկան հասակում` դեղերի գերդոզավորումից: Լոս Անջելեսի դատախազությունը 2010-ի փետրվարի 8-ին, երգչի անձնական բժիշկ, սրտաբան Մոնրադ Մյուրեյին չկանխամտածված սպանության մեղադրանք էր առաջադրել: Այդ գործով նախնական լսումները նախատեսված են 2011-ի հունվարի 4-ին:

No comments: