News.am. 5-10-2010- Օրեր առաջ ձերբակալված, Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի նախկին ոստիկանապետի հեղինակած գիրքը վաճառքի ռեկորդներ է սահմանում:
Նախկին ոստիկանապետ Հանեֆի Ավջըն «Նեղուցում ապրող Սիմոններ. երեկ պետություն, այսօր կրոնական համայնք» անունով գիրք էր հրատարակել, որի մեջ անդրադարձել է «Էրգենեկոն»-ի եւ «Մեծ մուրճ»-ի դատավարություններին, Հրանտ Դինքի սպանությանը, Ֆեթուլլահ Գյուլենի կրոնական միության անդամների գործունեությանը ոստիկանական համակարգում, ամիսներ առաջ սեռական տեսագրության պատճառով հրաժարական տված Դենիզ Բայկալի հայտնի տեսագրությանը եւ գաղտնի ձայնագրությունների միջոցով թուրք գեներալներին հրաժարականի դրդած դեպքերին:
Թուրքիայում մեծ արձագանք գտած հիշյալ գրքի վաճառքի ցուցանիշը շատ կարճ ժամանակահատվածում անցել է 400 հազար օրինակը, իսկ գրքի հեղինակ եւ նախկին ոստիկանապետի ձերբակալությունը ավելացրել է գրքի նկատմամբ պահանջարկը:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` կալանքի տակ գտնվող ոստիկանապետի հոնարարը հասնում է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Էսքիշեհիրի նախկին ոստիկանապետ Հանեֆի Ավջըն ձերբակալվել է սեպտեմբերի 28-ին:

No comments:
Post a Comment