Tuesday, October 5, 2010

ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԸ ԳԱՂՏՆԻ՞

«Լրագիր» 5-10-2010- Այսօր տեղի է ունեցել Սարդարապատ շարժման արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որտեղ հայտարարությամբ հանդես է եկել շարժման անդամ Տիգրան Խզմալյանը:
Նա նշել է, որ իր ունեցած տեղեկություններով, այս օրերին Հռոմում գաղտնի բանակցություններ են ընթանում հայ և թուրք նախկին բարձրաստիճան դիվանագետների միջև, որի նպատակն է հայ-թուրքական արձանագրությունների վերականգնումը և հարաբերությունների բարելավումը: Հայկական կողմն այդ բանակցություններում ներկայացնում են նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք արտաքին հարցերով գլխավոր խորհրդատու Ժիրայր Լիպարիտյանը:
Խզմալյանը մի շարք հարցեր է ուղղում իշխանութուններին, մասնավորապես` տեղյա՞կ է այդ բանակցություններին պաշտոնական Երևանը, ո՞ւմ են ներկայացնում այդ մարդիկ, ի՞նչ լիազորություններ ունեն, և եթե իշխանությունները տեղյակ են, ինչո՞ւ հասարակությանը չեն տեղեկացնում:
Տիգրան Խզմալյանի այս տեղեկության կապակցությամբ դիմեցինք Սիվիլիթաս հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Աննա Սաղաբալյանին: Նա ասաց, որ Օսկանյանը Հռոմում չի եղել եւ ներկայում էլ Երեւանում է:

No comments: