Wednesday, October 27, 2010

Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալը 2մլրդ դոլար է

Panorama.am. 27-10-2010- Թուրքիայի արտաքին առևտրի հարցերով պետնախարար Զաֆեր Չաղլայանը թուրք գործարարների հետ մեկնել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Հանդիպում է ունեցել Նախիջևանի խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ: Ըստ թուրքական «Սթար» (Star) լրատվամիջոցի` Չաղլայանը նշել է, որ առանց Ղարաբաղի խնդրի լուծման Հայաստանի ու Թուրքիայի միջև առևտրատնտեսական կապեր չեն հաստատվի երբեք:
Հիշեցնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմում է 2մլրդ դոլար, Չաղլայանն ասել է, որ նպատակադրվել են առաջիկա տարիներին այդ ցուցանիշը հասցնել մինչև 5մլրդ դոլարի: Նախիջևանում գուրարվելու է Թուրքիա-Ադրբեջան-Նախիջաև գործարար ֆորում, որին մասնակցելու են ավելի քան 200 գործարարներ այդ երեք երկրներից:

No comments: