Wednesday, October 27, 2010

Մանուչեհր Մոթթաքի. Իրանը պատրաստակամ է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

Հայաստանի և Իրանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, և Իրանն իր պատրաստակամությունն է հայտնել օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Թեհրանում անցկացվող լրատվամիջոցների միջազգային ցուցահանդեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին:
Իրանի ԱԳՆ ղեկավարը, խոսելով ՀՀ վարչապետի` Իրան կատարած այցի մասին, նշել է, որ այցի ընթացքում Հայաստանի և Իրանի միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք երկու երկրների կամքի վկայությունն են, այն է` ավելի խորացնել երկկողմ համագործակցությունը:

No comments: