Saturday, October 9, 2010

Հայաստանի ազգային հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Սլովակիայի ընտրանու նկատմամբ` 3:1

Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Սլովակիայի ընտրանու նկատմամբ: Եվրո-2012-ի ընտրական փուլի այս խաղում ակնհայտ էր խմբի ֆավորիտի նկատմամբ մեր ֆուտբոլիստների առավելությունը: Հայ ֆուտբոլասերն առաջին բերկրալի պահն ապրեց 23-րդ րոպեին: Յուրա Մովսիսյանը հիանալի փոխանցում ստացավ Մարկոսից, մեն-մենակ մնաց դարպասապահ Մուխայի դիմաց և գնդակն ուղարկեց Սլովակիայի հավաքականի դարպասը: 26-րդ րոպեին տուգանայինից հիանալի հարվածեց Հենրիկ Մխիթարյանը, սակայն ճիշտ դիրք էր գրավել սլովակների դարպասապահը: Մրցակիցը նետվեց գրոհի և 37-րդ րոպեին մեր ընտրանին ստիպված էր գնդակը հանել սեփական դարպասից: Խառը իրավիճակում գնդակը հայտնվեց Միխայիլ Վայսի մոտ, և Սլովակիայի հավաքականի ավագը սառնասրտորեն հավասարեցրեց հաշիվը:
Ընդմիջումից հետո խաղն ամբողջովին վերհսկում էր Հայաստանի հավաքականը: Մեր ֆուտբոլիստները գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ ունեին. 50-րդ րոպեին աջ եզրով կազմակերպած արագ գրոհի ադյունքում գնդակը հայտնվեց Գևորգ Ղազարյանի մոտ, և մեր հարձակվողը հաշիվը դարձրեց 2-1: Սլովակիայի հավաքականն այդպես էլ մեր պաշտպանությանը հակախաղ չգտավ, 89-րդ րոպեին էլ երրորդ անգամ գնդակը հանեց սեփական դարպասից. հիանալի հարվածով Հայաստանի հավաքականի հաղթանակն ամրագրեց Հենրիկ Մխիթարյանը:
Հայաստանի ամենանվիրված երկրպագուները, չնայած վատ եղանակին, այսօր հավաքվել էին Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ և այնտեղից միասին հաղթական երգերով շարժվել դեպի մարզադաշտ:

No comments: