Saturday, October 9, 2010

Մահմուդ Ահմադինեջադը Բաքվում կմասնակցի մեձկասպյան երկրների գագաթնաժողովին

7Or.am. 8-10-2010- Իրանի նախագահ Մամմուդ Ահմադինեջադը դեկտեմբերին կմասնակցի Բաքվում կայանալիք մերձկասպյան երկրների գագաթնաժողովին։ «APA» գործակալության տեղեկատվությամբ՝ այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի բաժնի ղեկավար Ռամին Մեհմանպերեստը։ Նրա խոսքերով՝ Կասպիականի իրավական կարգավիճակի հստակեցումը 5 երկրների լիազորությունն է.
-Տեղի են ունեցել քննարկումներ Կասպիականի հատակի բաժանման հստակեցման վերաբերյալ. Կասպիականի իրավական կարգավիճակը 70%-ով համաձայնեցված է 5 երկրների միջև։
Ռամին Մեհմանպերեստի խոսքերով՝ 5 երկրներից որևէ մեկի անհամաձայնությունը խոչընդոտում է որոշում ընդունելուն.
-Հուսով եմ, մերձկասպյան 5 երկրների հանդիպման ժամանակ մնացած 30%-ը ևս իր լուծումը կստանա։

No comments: