Tert.am. 13-10-2010- Իրանի իշխանությունները լրտեսության կասկածանքով Թեհրանում 5 մարդու են ձերբակալել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանի դատախազության ղեկավար Աբբաս Ջաֆար Դոլաթաբադիին։
Դատախազի խոսքերով՝ ձերբակալված անձինք գումարի դիմաց լրտեսել են օտար պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի օգտին։
«Նրանցից մեկը՝ 28-ամյա մի տղամարդ, մեր թշնամուն ինֆորմացիա է փոխանցել՝ավիացիայի և տիեզերքի ոլորտում աշխատելով, մեկ ուրիշը լրտեսել է պաշտպանության ոլորտում»,- հայտարարել է դատախազը։
Ձերբակալությունների այդ գործընթացն սկսելու տարեթիվը և ձերբակալվածների քաղաքացիությունը չի հրապարակվում։
Դատախազը նաև կոչ է արել երկրի պաշտոնյաներին «ուշադիր լինել, քանի որ թշնամիները փորձում են ինֆորմացիա ստանալ բոլոր ոլորտներում»։
Հիշեցնենք, որ Իրանի դատախազը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր մի քանի ենթադրյալ լրտեսների ձերբակալության մասին, որոնք փորձել էին ինֆորմացիա ստանալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

No comments:
Post a Comment