Thursday, October 14, 2010

Ադրբեջանական գերության մեջ զոհված հայի հարազատները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Ադրբեջանական գերության մեջ մահացած Մանվել Սարիբեկյանի հարազատները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարոտւղար Բան Կի Մունին: Նամակում նրանք նշել են, որ Ադրբեջանը, խախտելով հրադադարը, գերի է վերցրել Հայաստանի քաղաքացիների. նրանցից մեկն էլ Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանն է:
«Պնդումները, թե Մանվել Սարիբեկյանը դիվերսանտ է, չեն համապատասխանում իրականությանը: Մանվելին անմարդկային կտտանքների են ենթարկել եւ կախել»,- նշել են հարազատները:
Նրանք Բան Կի Մունից խնդրում են միջամտել եւ Ադրբեջանից պահանջել գերու դին: Նրանք նաեւ հույս են հայտնել, որ Ադրբեջանի հարցը կդրվի ՄԱԿ-ի քննարկմանը՝ այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Մանվել Սարիբեկյանի ընտանիքը նաեւ փոխհատուցում է պահանջում:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ադրբեջանական լրատվամիջոցների եւ պաշտպանության նախարարության կողմից «դիվերսանտ» որակված Մանվել Սարիբեկյանը, Բաքվից ստացվող լուրերի համաձայն, ինքնասպան է եղել: Ըստ հաղորդագրության՝ Մ. Սարիբեկյանի պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել:
Հիշեցնենք, որ Սարիբեկյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի շփման գծում: Ադրբեջանական ոկղմը նրան հայ դիվերսանտ էր որակել, իսկ ձերբակալումից քիչ անց ANS հետուստաալիքը ռեպրտաժ էր ցուցադրել, որտեղ Մանվել Սարիբեկյանը խոստովանում է, որ «Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեություն կատարելու համար պատրաստություն է անցել»: Այդ հոլովակը հայտնվել է նաեւ YouTube-ում:
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Մանվել Սարիբեկյանը մոլորված հովիվ է եղել, իսկ նրան «որպես հայ դիվերսանտ ներկաայցնելու փորձերը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է»: ՊՆ-ն նշել էր նաեւ, որ տեսահոլովակի փորձաքնությամբ երեւում է, թե այն նկարվել է հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների, հատուկ միջոցների կիրառմամբ:
Հայկական կողմը ուղերձ է հղել ՄԱԿ-ին, Եվրամիությանը, Եվրոպայի Խորհրդին եւ ԵԱՀԿ-ին՝ պահանջեոլվ, որ հայ փորձագետը եւս մասնակցի Մանվել Սարիբեկյանի դիակի փորձաքննությանը:
Կարմիր Խաչը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ Սարիբեկյանի դիակը վերադարձնելու ուղղությամբ:

No comments: