Thursday, October 14, 2010

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին բացվելու է 2013 թվականին

Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղին շահագործման է հանձնվելու 2013 թվականին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը:
Նշվել է, որ Ադրբեջանն սպասում է երկաթգծի շինարարության աշխատանքների շուտափույթ ավարտին, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Շարիֆովի խոսքով, արդեն 2010-ին սպասվում է թուրքական հատվածի շինարարության ավարտ: Միեւնույն ժամանակ շարունակվելու է վրացական եւ թուրքական հատվածների միջեւ թունելի շինարարությունը:
Նշենք, որ նախագիծը շրջանցելու է Հայաստանը եւ կառուցվում է նրա մեկուսացման համար:

No comments: