Saturday, October 9, 2010

Աշնանային դեպրեսիա. Հաղթահարեք այն ճիշտ գույներով

News.am. 9-10-2010- Աշնանային դեպրեսիայից տառապում է երկրագնդի յուրաքանչյուր 5-րդ բնակիչը. կանայք երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ: Այսպիսի տվյալներ է հրապարակել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Մռայլ աշունը վատացնում է մեր ֆիզիկական եւ հուզական վիճակը: Այն բարելավելու միջոցներից մեկը գունային թերապիան է:
Կարմիր գույնը բարձրացնում է արյան ճնշումը, արագացնում է շնչառությունը, հաղորդում է վստահություն, դրդում է ստեղծագործել: Կարմիրն առավել հուզականորեն հագեցածն է:
Դեղինը ակտիվացնում է ներզատիչ հորմոնալ եւ մարսողական համակարգերը: Դեղինն առույգացնում է, տրամադրում զրույցի, կենտրոնացնում ուշադրությունը: Եթե դեղինը շատ է, մարդը սկսում է անհանգստանալ, վախի եւ անվստահության զգացում է ունենում: Պետք չէ դեղինը համադրել սեւի հետ: Դա ընկալվում է որպես վտանգի նախազգուշացում:
Եթե ինչ-որ անհավանական բան եք նախատեսել, հագեք նարնջագույն: Այն սեփական անձի նկատմամաբ հավատի եւ կյանքի բոլոր շրջադարձերին պատրաստ լինելու գույնն է:
Կանաչը հանգստացնում է, հույս է տալիս, իջեցնում է աչքի եւ արյան ճնշումը, լավացնում է լսողությունը: Հենց այդ պատճառով են վիրաբույժները կանաչ հագնում: Նրանք ասում են, որ այդ գույնը կարող է թուլացնել ցավը եւ նույնիսկ արյունահոսություն կանգնեցնել:

Կապույտի երանգներով հագուստը հարմար է քնելու եւ աշխատանքի գնալու համար: Բայց պետք չէ կապույտով մարզվել: Այդ գույնը բարելավում է մտավոր գործունեությունը, սակայան ոչ ֆիզիկականը: Նա, ով ուզում է նիհարել պետք է ուտի կապույտ կամ երկնագույն սպասքից` աղորժակը մեծ չի լինի: Իսկ ամենակարեւորը` աշնանը մուգ գույներից պետք է խուսափել:

No comments: