News.am. 27-10-2010- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած այցելության ընթացքում «Ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը չի ստորագրվել, չնայած, որ այն առաջարկել էր իրանական կողմը եւ այն մտնում է Հայաստանի կառավարության ռազմավարության մեջ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, դա բացատրելով նրանով, որ իրանական կողմը դեռ չի կարող հաղթահարել իր օրենսդրական սահմանափակումները` հայկական ապրանքների համար զրոյական մաքսատուրքեր սահմանելու համար:Միաժամանակ, Ներսես Երիցյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի Իրանի հետ, վերջապես, կստորագրվի «Ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը: Երիցյանի խոսքով, բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել են այդ հարցում նոր մոտեցումներ որդեգրել եւ միջազգային կոնվենցիաների հիման վրա, երեք ամսում հասնել որոշակի արդյունքների:
Նախարարը նաեւ հայտնել է, որ այցելության ժամանակ բարձրացվել է նաեւ հայ-իրանական նավթամուղի կառուցման հարցը, որով ՀՀ կառավարությանը շատ է հետաքրքրված: «Իրանական կողմը լիակատար ըմբռնում է դրսեւորել այդ հարցում»,- ասել է Էոնոմիկայի նախարարը:
Նրա ներկայացմամբ, հայկական պատվիրակության Իրան կատարած այցելության ընթացքում խոսք է գնացել նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության արտոնյալ ռեժիմ սահմանելու մասին: Երիցյանը տեղեկացրել է, որ այդ համատեքստում կողմերը պայմանավորվել են Իրանի մաքսային ծառայության ղեկավարի Հայաստան այցելության մասին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment