Thursday, October 28, 2010

Տանգոյի միջազգային փառատոն Երեւանում

Report.am. 28-10-2010- Հոկտեմբերի 30-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում լեգենդար երաժիշտ Ռիչարդ Գալիանոն Երեւանում համերգային ծրագրով հանդես կգա հայաստանյան "Կադանս" խմբի հետ, ինչով եւ կսկսվի Տանգոյի երեւանյան միջազգային փառատոնը:
Երեւանյան երաժշտասեր հասարակությունը հնարավորություն կունենա ունկնդրելու տանգո երաժշտություն` Աստոր Պիացոլլայի, Ռիչարդ Գալիանոյի եւ այլ կոմպոզիտորների տեղծագործություններից:
Ռիչարդ Գալիանոն ծնվել է 1950 թ. դեկտեմբերի 12-ին` Կաննում: Ծագումով իտալացի, ակորդեոնահար եւ մանկավարժ Լյուսիեն Գալիանոյի որդի Ռիչարդը սկսել է նվագել 4 տարեկանից:

No comments: