Panorama.am. 27-10-2010- Երկու շաբաթ առաջ Թուրքիայի իշխանամետ «Սաբահ» թերթը տեղեկություններ է հրապարակել թուրքական ռազմածովային ուժերում, նավատորմիղում և Սահմանային պաշտպանության ծառայությունում բարձրաստիճան զինծառայողների` «պոռնկական ցանցի» հետ կապված լինելու և Ֆեմիդայի սպասուհիների կողմից խիստ գաղտնի տեղեկություններ արտասահման փոխանցելու մասին:
Այդ հրապարակումից հետո, Թուրքիայի հատուկ ծառայությունները հոկտեմբերի 25-ին 9 քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Գյոլչուքում լայնամասշտաբ օպերատիվ գործողություններ են անցկացրել և թուրքական զինված ուժերում ծառայող 30 սպաների հետ ձերբակալել 35 անձանց: Ձերբակալված անձանց մեջ նավատորմի երկու ծովակալներ և մեկ գնդապետ կան: Գործողության ժամանակ խուզարկություններ են անցկացվել տարբեր զորամասերում, այդ թվում՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբին պատկանող գերգաղտնի վարչությունում:
Հղում կատարելով թուրքական մամուլում այդ մասին արված հրապարակումներին` «Ենի Մուսավաթ»-ը գրել է, որ Թուրքիայի զինուժի այդ գերգաղտնի վարչության գործունեության մասին տեղեկությունները սևծովյան ավազանի երկրներից մեկի հետախուզությանը փոխանցվել են պոռնկական ցանցում աշխատող երեք կանանց միջոցով, որոնցից մեկը Ադրբեջանի քաղաքացի է: Այդ տեղեկությունները վերաբերել են Էգեյան ծովում հետախուզության, զննումների և Թուրքիայի բանակի կողմից պատրաստված հատուկ ծրագրերին, սուզանավերի և ծովում ռազմական գործողությունների կառավարման մասին գերգաղտնի պլաններին, որոնք համարվում են վերջին տարիներին Թուրքիայի բանակի պատրաստած ամենառազմավարական ծրագրերը:
Գործողությանը մասնակցել են նաև Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը և ռազմական հետախուզությունը: Պոռնկական ցանցի մյուս երկու կանայք Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են: Ներկայում Թուրքիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները որոնում են Ինեսա, Լիա Ռահմաթովա և Նոնա Բուրդուլի անուններով երեք կանանց, սակայն, չի ասվում, թե նրանցից որն է Ադրբեջանի քաղաքացի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment