Wednesday, October 27, 2010

Վրացի նախարարը Թուրքիայում կքննարկի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի թուրքական հատվածի շինարարության խնդիրը

News.am. 27-10-2010- Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա:
Այցի հիմնական թեման Մարաբդա-Տետրիցկարո-Ծալկա-Ախալքալաք-Կարծախ երկաթգծի շինարարության նախագիծն է:
Վրացի նախարարը հանդիպումներ կունենա Թուրքիայի տարածաշրջանային զարգացման եւ արտաքին առեւտրի ու կապերի գծով պետնախարարի, ինչպես նաեւ տրանսպորտի նախարարի հետ: «Հանդիպումների ժամանակ կքննարկվի նախագիծը, որը Վրաստանն իրականացնում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»,- ասել է Նիկոլաիշվիլին, գրում է «Գռուզիա Online»-ը:
Նախագիծը նախատեսում է 70 կմ-անոց երկաթուղային ճյուղի եւ 4 կմ-անոց թունելի կառուցում, որը Վրացական երկաթուղին միացնում է թուրքականի հետ:
Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շրջանցում է Հայաստանը եւ մեկուսացնում է նրան:

No comments: