Իրաքից ամերիկյան զինուժի դուրսբերումից հետո այնտեղ ապրող հայերն սպասում են վերջնական խաղաղության հաստատման: Իրաքահայ համայնքի Ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը «Կապիտալի» հետ զրույցում ներկայացրել է համայնքի խնդիրները:
-Պրն Հակոբյան, ի՞նչ իրավիճակ է այսօր իրաքահայ համայնքում երկրից ամերիկյան մարտական ուժերի դուրս գալուց հետո:
-Ամերիկյան զորքերի մի մասը միայն վերջերս լքեց երկիրը, և դեռ շատ վաղ է կանխատեսումներ անել: Հայերը, ինչպես Իրաքի մնացած քաղաքացիները, սպասում են երկրում վերջնական կայունության և խաղաղության հաստատմանը, ինչպես նաև առաջիկայում Իրաքում կառավարության ձևավորմանը: Հայտնի է, որ Իրաքում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մարտին, սակայն մինչ օրս համապատասխան ձայներ հավաքած քաղաքական դաշինքներին չի հաջողվում ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Իրաքում ներկայում բավականին լարված իրավիճակ է սուննի և շիա քաղաքական խմբավորումների միջև, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է ավելի մեծ լծակներ ունենալ իշխանության մեջ:
-Ի՞նչ փոփոխություններ կրեց համայնքը պատերազմի տարիներին:
-Իրաքահայ համայնքը բավական բարգավաճ համայնք էր ամեն իմաստով, այդ թվում` մշակութային, սակայն պատերազմի տարիներին այն մեծ վնասներ կրեց, ամեն ինչ կարծես տակնուվրա եղավ, զգալիորեն կրճատվեց հայերի թվաքանակը, համայնքը կորցրեց իր նախկին դիրքերը: Անվտանգության երաշխիքների բացակայության և երկրում սկիզբ առած քաղաքական ու սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքով հարյուրավոր իրաքահայեր հեռացան երկրից` հաստատվելով Ամերիկայում, Եվրոպայում, Միջին Արևելքում, հիմնականում` Սիրիայում, Հորդանանում, Լիբանանում: Ցավոք, հայերի արտագաղթը շարունակվում է նաև հիմա: Ներկայում հայերի թիվը Իրաքում մոտ 12 հազար է:
-Արդյոք Իրաքի հայ համայնքին հաջողվե՞լ է պատերազմի ընթացքում պահպանել իր հիմնական ազգային կառույցները:
-Պատերազմի շրջանում համայնքը ստիպված էր հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, սակայն ազգային կառույցները հիմնականում պահպանված են: Իրաքի հայ համայնքի գործերը հաջողությամբ ընթանում են իրաքահայ թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի գլխավորությամբ: Համայնքը գործում է ըստ Կանոնադրության (կամ Ազգային սահմանադրության), որը վավերացված է պետության կողմից: Համայնքի բարձրագույն իշխանությունն Ազգային կենտրոնական վարչությունն է, որն ընտրվում է չորս տարին մեկ և ունի իր ատենապետը: Վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2010թ. մայիս-հունիս ամիսներին: Այժմ իրաքահայերը հիմնականում կենտրոնացած են Բաղդադում, որտեղ գործում են հայկական չորս եկեղեցի և ազգային հինգ միություն՝ Բաղդադի հայ երկսեռ երիտասարդաց միությունը (գործում է 1926-ից), Իրաքի հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որն ունի առանձին մարզական ակումբ, Հ.Մ.Ը.Մ.-ն, Իրաքի հայ տիկնանց մշակութային միությունը:
-Հայտնի է, որ իրաքահայերը եկեղեցիներ, դպրոցներ, կրթական, մարզական և ազգային այլ միություններ ունեն նաև Բաղդադից դուրս:
-Այո, դրանք հիմնականում գտնվում են Բասրայում, Քիրքուքում, Էրբիլում, Մոսուլում, Դոհուքում, Զախոյում, Ավզրուկում, Հավրեզքում: Մեկական հայկական եկեղեցի կա Բասրայում, Քիրքուքում, Զախոյում, Մոսուլում, Ավզրուկում: Երկու տարի առաջ, 2008թ., եկեղեցի հիմնվեց Դոհուքում (Ս.Ներսես Շնորհալի), ծրագրվում է նոր եկեղեցիներ կառուցել Էրբիլում և Հավրեզքում: Անմխիթար է վիճակը Մոսուլում: Այնտեղ կար երկու հայկական եկեղեցի, որոնցից մեկը կառուցվել է 1857թ., իսկ մյուսը նորակառույց էր, որը նախքան օծվելն ու բացվելը 2004թ. ավերվեց։ Սկսվել է հայերի հոսքը դեպի Էրբիլ: Այնտեղ, ճիշտ է, հայությունը քիչ է, սակայն ստվարանալու միտում ունի: Ի դեպ, ծրագրվում է թե՛ Էրբիլում, թե՛ Հավրեզքում եկեղեցիներ կառուցել: Հայերով է սկսել բնակեցվել Մոսուլի մոտ գտնվող Ալ Կոուշ բնակավայրը, որի հարևանությամբ վերջերս Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության անդամ, ժամանակին իրաքյան Քուրդիստանի ֆինանսների նախարար Սարգիս Աղաջանի կողմից կառուցվեց փոքրիկ մի գյուղ՝ մոտ 24 բնակարաններով՝ Մոսուլից գաղթած հայ ընտանիքների համար, որը կոչվեց Աղաջանյան: Իրաքի հայաբնակ գյուղական բնակավայրերի մեջ առանձնանում է քրդախոս հայերով բնակեցված Ավզրուկը, որ փաստորեն գտնվում է Զախոյի և Դոհուքի միջև: Գյուղն ունի եկեղեցի, դպրոց, թաղական խորհուրդ։ Հատկանշական է, որ Ավզրուկում ապրող հայերը թեև իրենց կենցաղավարությամբ ու մշակույթով ավելի մոտ են քրդերին, սակայն աչքի են ընկնում հայկական բարձր ինքնագիտակցությամբ, ամուր կառչած են ազգային և կրոնական ավանդույթներին: Ավզրուկում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, սակայն երիտասարդները Զախո և շրջակայքի այլ քաղաքներ են գնում՝ աշխատելու, այնպես որ՝ բոլորը չէ, որ հողագործությամբ են զբաղվում: Ավզրուկի հարևանությամբ են գտնվում Սումայլ գյուղաքաղաքը և Շիքանդալ փոքրիկ գյուղը, որտեղ ասորիների կողքին ապրում են նաև հայեր: Ի դեպ՝ քրդախոս են նաև Զախո քաղաքի հայերը, որոնք այս շրջանը բնակեցրել են 1930-ականներից: Այստեղ հայերն ունեն թաղական խորհուրդ։ Հայերը սկսում են աշխուժանալ նաև Դոհուքում: Այս շրջանի հայերը բոլորը եկեղեցապաշտ են, ձգտում են հայ մնալ:
-Փաստորեն, հայաբնակ նոր բնակավայրերի ձևավորման գործընթաց է սկսվել քրդաբնակ շրջաններում, որոնք հայապահպանության տեսանկյունից նոր նշանակություն են ձեռք բերել:
-Այո, համայնքում ներքին տեղաշարժեր եղան: Այսօր, կարելի է ասել, տեղի է ունենում հայկական նոր համայնքների ձևավորման և ամրապնդման գործընթաց: Այս տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում Հավրեզքը, որ վերահիմնվել է 2005թ.: Այնտեղ ապրում են Բաղդադից, Բասրայից, Մոսուլից տեղափոխված քաղաքաբնակ և հայախոս իրաքահայեր: Հավրեզքում կա դպրոց, թաղական վարչություն: Նշենք, որ Հավրեզքը 1920-ականներին հիմնել է Վասպուրականի հերոսամարտի մասնակից Լևոն Շաղոյանը։ 1970-ականների վերջերին Սադամ Հուսեյնի օրոք պետական և քրդական զորամիավորումների միջև բախումների հետևանքով գյուղից հայ բնակչությունը դուրս է բերվել: Ընդհանրապես՝ հյուսիսային` սահմանամերձ շրջանում գտնվող շատուշատ բնակավայրեր դատարկվել են: Հավրեզքի վերահիմնմանը որոշակիորեն աջակցել են քրդական իշխանությունները։ Մասնավորապես՝ ասորական ծագում ունեցող Սարգիս Աղաջանի ջանքերով՝ 2005թ. Հավրեզքում կառուցվել են տասնյակ տներ: Վերաբնակվողները հիմնականում քաղաքաբնակներ են` Բաղդադից, Բասրայից, Մոսուլից: Նշեմ, որ իրաքահայ թեմի առաջնորդը և Ազգային կենտրոնական վարչության անդամները ժամանակ առ ժամանակ այցելում են Իրաքի հայկական համայքներ, այդ թվում՝ Հավրեզք, ուշադրություն դարձնելով տեղերում ընթացող գործընթացներին։
-Փաստորեն, հայերի և քրդերի միջև որոշակի համագործակցություն կա:
-Այո, հայերն ապահով են զգում քրդաբնակ շրջաններում, որտեղ բնակվում են մոտ երկու հազար հայեր։ Հատկանշական է, որ իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային` 111-տեղանոց խորհրդարանի անդամ է (2009-ից) հայազգի Արամ Շահեն Բաքոյանը, որը երկար տարիներ է, ինչ անդամագրված է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությանը, որի ներկայիս առաջնորդը Մասուդ Բարզանին է: Ի դեպ՝ Արամ Բաքոյանը ժամանակին Զախոյի հայկական թաղական խորհրդի անդամ էր։
-Ի՞նչ վիճակում է ազգային կրթության հարցն Իրաքում:
-1970-ականների առաջին կեսին հայկական ազգային վարժարանները (ինչպես մնացած ազգային կրթական հաստատությունները) Իրաքում պետականացվեցին: Այն ժամանակ մեծ ջանքեր պահանջվեցին, որ գոնե հնարավոր դառնա հայերենի և կրոնի ուսուցումն արդեն պետական դպրոցներում: Եվ ահա 2003-ից հետո, երբ որոշակի հնարավորություններ ընձեռվեցին փոքրամասնություններին, հայերն Իրաքում փորձեցին վերականգնել ազգային վարժարանի ինստիտուտը: 2004-2005-ից վերաբացվեց Բաղդադի միակ հայկական ազգային վարժարանը, որը ներկայում մոտ 130 աշակերտ ունի: Վարժարանը կից է մայր եկեղեցուն: Այս տարի մի շարք իրաքահայ ուսուցչուհիներ վերապատրաստվել են Հայաստանում: Ի դեպ՝ Իրաքի քրիստոնյաների մեջ հայերն առաջինն էին, որ ձեռնամուխ եղան ազգային վարժարանի բացմանը:
-Ինչպիսի՞ն են իրաքահայ համայնքի հարաբերությունները պետության հետ:
-Իրաքահայերը Իրաքի լիիրավ քաղաքացիներ են, ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ Իրաքի մնացած ժողովուրդները: Ներկայում իրաքահայ համայնքն ակտիվորեն համագործակցում է կրոնի հարցերով զբաղվող պետական մարմնի հետ: Բացի այդ՝ հայ համայնքը ունի բավական լավ փոխհարաբերություններ թե՛ սուննի, թե՛ շիա համայնքների և նրանց ղեկավարների հետ: Բարիդրացիական են հարաբերություններն էթնիկ այլ խմբերի, այդ թվում` քրդերի և թուրքմենների հետ: Հատկանշական է, որ չնայած Իրաքում հայերը քրիստոնյաների մեջ թերևս ամենափոքր թիվն են կազմում, Քրիստոնյա համայնքների համայնքապետների խորհրդի քարտուղարը Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանն է: Այս իրողությունն ի ցույց է դնում Ավագ սրբազանի կարողությունները:
-Ինչպե՞ս եք տեսնում իրաքահայ համայնքի հեռանկարը:
-Միջին Արևելքի, այդ թվում՝ իրաքահայ համայնքի համար գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում ազգային գոյապահպանության հեռանկարը: Ինչ վերաբերում է իրաքահայերին, ապա մենք, ինչպես Իրաքի մնացած քաղաքացիները, պետք է հուսանք, որ երկրում կհաստատվի վերջնական կայունություն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment