News.am. 28-10-2010- Ադրբեջանի ցանկությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքում տեսնել նաեւ Թուրքիային, ամբողջությամբ հասկանալի է, քանի որ Անկարան Բաքվի կողմից է, եւ եթե դա ստացվի, ապա այն կլինի հօգուտ Ադրբեջանի: Բայդ հենց այդ պատճառով էլ ես չեմ հավատում Թուրքիայի` միջնորդների կազմում ընդգրկվելու հեռանկարին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Պետդումայի՝ ԱՊՀ երկրների եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը:
Նրա կարծիքով, Թուրքիայի միջնորդ դառնալը բուռն արձագանք կառաջացնի հայկական կողմի մոտ: «Հայերի մոտ դեռեւս թարմ են տպավորությունները չկայացած հայ-թուրքական հարաբերություններից, որը ձախողվեց հենց Ադրբեջանի պատճառով»,- ասաց Զատուլինը:
Նրա խոսքով, հենց այդ հանգամանքերը եւ Թուրքիայի որդեգրած նոր կուրսը, որն ուղված էր Մերձավոր Արեւելքի երկրներին, երկրի մահմեդականացմանը, գերագնահատեցին հայ-թուրքական հարաբերություններից ստացվելիք շահը, որը ճանապարհ կբացեր Թուրքիայի համար Եվրոպայի առջեւ նոր կերպարով հանդես գալու:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կավելացներ նրա հնարավորությունները Եվրամիություն մտնելու, ինչպես նաեւ որոշակի ելք էր ԱՄՆ-ի նոր նախագահի համար, որն ինչպես հայտնի է, նախընտարական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր Հայոց ցեղապանությունը պաշտոնապես ճանաչելու մասին, իսկ ընտրություներից հետո ստիպված էր հաշվի նստել նաեւ Թուրքիայի շահերի հետ: Եթե Թուրքիան կարգավորեր հայ-թուրքական հարաբերությունները, ապա դա բավականին կթեթեւացներ Բարաք Օբամայի վիճակը եւ նա հեշտությամբ կարող էր հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումից: Այսօր Օբաման ԱՄՆ հայկական համայնքի համար մեկն է, ով չկատարեց իր խոստումը»,- ընդգծեց ռուս պատգամավորը:
Զատուլինի կարծիքով այդ բոլորը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը ձախողեց ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններ, այլեւ Թուքիայի հեռանկարային քաղաքականությունը` Եվրոպայի առջեւ նոր կերպարով հանդես գալու:
«Իհարկե այս պայմաններում Ադրբեջանն ուրախ կլիներ, որ Թուրքիան դառնար միջնորդ, սակայն հենց Թուրքիայի միակողմանի դիրքորշման համար, նա երբեք այդպիսին չի դառնա: Մյուս միջնորդները հասկանում են, որ Թուրքիան ի վիճակի չէ խաղալու այդ դերը: Թուրքիան շատ կողմնակալ երկիր է»,-նշեց նա:

No comments:
Post a Comment