News.am. 30-10-2010- Ի նշան բողոքի, հայ-թուրքական սահմանը հատելու մասին պնդումներով հայ հանրությանը հայտնի «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեւիչը Երեւանում հրավիրվել է ԱԱԾ, որտեղ ոչ պատշաճ վարքագծի եւ հայտարարությունների համար թուրք գործիչներին առաջարկել են լքել Հայաստանի տարածքը։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության շենքից դուրս գալուց հետո Թունա Բեքլեւիչը հանդես է եկել հայտարարությամբ։Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Բեքլեւիչը նշել է, թե Հայաստանի ԱԱԾ-ն ավելի հյուրընկալ էր, քան արտաքին գործերի նախարարությունը եւ շարունակել. «Հայաստանի ԱԳՆ-ը շատ համարեց մեզ մի բաժակ թեյ հյուրասիրելը, իսկ ի հակադրություն դրան, ազգային անվտանգության ծառայությունում մեզ հետ շատ ավելի քաղաքավարի վարվեցին։ Մեզ թույլատրեցին օգտվել հեռախոսից եւ տեղեկացնել մեր կուսակից ընկերներին, որ մեզ հետ ամեն ինչ կարգին է»,-նշել է Բեքլեւիչը՝ ընդծելով, որ ամեն դեպքում իրենք շարունակելու են ջանքերը եւ սահմանները բացելու են։
Ըստ Բեքլեւիչի, թ՜ե թուրք, թե՜ հայ ժողովուրդը սահմանի բացման հարցում միակարծիք է, քանի որ դրանով տարածաշրջանում խաղաղություն եւ հանգստություն կստեղծվի։ Թուրք կուսակցապետը հայտնել է, որ առաջիկա օրերին իրենք կքննարկեն իրավիճակը եւ գործողությունների նոր նախագիծ կմշակեն։
Նշենք, որ Հայաստանի ԱԱԾ-ի կողմից հիշյալ դեպքի կապակցությամբ հաղորդագրություն էր տարածվել, որտեղ նշվել էր, թե Թունա Բեքլեւիչը եւ Բայբարս Օրսեքը հրավիրվել են ԱԱԾ պարզաբանումներ տալու, որտեղ նրանզ զգուշացվել է, որ անընդունելի է նման վարքագիծն ու անպատասխանատու հայտարարություններ անելը եւ առաջարկվել թուրք գործիչներին լքել Հայաստանի տարածքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական բոլոր լրատվամիջոցները հայտնել էին, թե «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչն իր համակիրների հետ, ի նշան բողոքի, խախտել են սահմանը եւ մտել Հայաստան: Այնուհետ, Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մի քանի թուրք գործիչներ հատել են հայ-թուրքական սահմանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment