Tuesday, October 26, 2010

Թուրքերը տակնուվրա են արել Հրանտ Դինքի տունը

Tert.am. 26-10-2010- Թուրքերը գանձեր գտնելու նպատակով տակնուվրա են արել «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի տունը: Այս մասին, Haberturk-ի փոխանցմամբ, տեղեկացրել է Հրանտ Դինքի ազգականներից Էլիզա Քոդաք Դինքը, ով այդ դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը:
Էլիզայի խոսքով` անհայտ անձինք գանձեր գտնելու նպատակով տան մեջ փոսեր են փորել՝ լրջորեն վնասելով Մալաթիայի Սալքյոփրյու թաղամասում գտնվող տունը, որտեղ ծնվել է խմբագրապետը: Ներկայում այդ տանը ոչ ոք չի ապրում:
Դեպքի առնչությմաբ սկսվել է հետաքննություն:

No comments: