Saturday, October 30, 2010

Ռուբեն Սաֆրաստյան. «Բեքլևիչը կատարում է թուրքական անվտանգության մարմինների առաջադրանքը»

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը թուրք կուսակցական գործիների Երևան կատարած այցի մասին HayNews.am-ի հետ զրույցում նշեց, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչի մասնակցությամբ վերջին դեպքերը կարող են երկու նպատակ հետապնդել` «նախ վերջինս աղմուկ է բարձրացնում իր անձի շուրջ, որպեսզի ուշադրության կենտրոնում հայտնվի եվ երկրորդ` վերջինս կատարում է թուրքական անվտանգության մարմինների առաջադրանքը»:
Իսկ այն հարցին, թե արդյոք ինչի հասավ Բեքլևիչն այս ամենի արդյունքում, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ նախ թուրքր գործիչն իրեն գովազդեց, ապա նաև նրան, Թուրքիայում կշրջանառվի, թե «հայերը երկրից վտարել են հայ-թուրքական սահմանը բացել ցանցկացող թուրք գործչին»:

No comments: