Saturday, October 30, 2010

ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ

«ԱԶԳ», 30-10-2010 - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին` Հանրապետության օրվա առթիվ: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ուղերձում մասնավորապես ասված է. «Ձերդ Գերազանցություն, իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Թուրքիայի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ: Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ հարեւան Թուրքիային` առաջընթաց: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

No comments: