HayNews.am. 26-10-2010- Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից պատգամավոր Բիրգեն Քելեշն իր մի շարք համախոհների հետ Թուրքիայի Ազգային մեծ ժողովին մի առաջարկ է ներկայացրել, որով պահանջում է ստեղծել մի հանձնաժողով, որը կզբաղվի վերջին 8 տարիների ընթացքում (Թուրքիայի ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանի իշխանության գալուց ի վեր- HayNews.am) Թուրքիայի արտաքին քաղաքականությունում արձանագրված բացասական զարգացումների քննությամբ: Ankara գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր գործիչը նշել է, որ «Թուրքիայի՝ Եվրամիության ու Միացյալ Նահանգների, ինչպես նաև Հունաստանի, այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանարպետության», Իրաքի, Իսրայելի և Հայաստանի հետ հարաբերություններում արձանագրված բացասական զարգացումները կարիք ունեն լուրջ հետաքննության»: Քելեշը նաև նշել է, որ Մեջլիսում ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, բացի խորհրդարանականներից, պետք է մտնեն նաև ակադեմիական շրջանակների և արտգործնախարարության ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» (Cumhuriyet Halk Partisi կամ CHP) քեմալիստական ձախակողմյան կուսակցություն է: Հիմնադրվել է 1923 թվականին` Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից: Հանդիսանում է Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցությունը: 2010 թվականից կուսակցության նախագահն է Քեմալ Քըլըչդարօղլուն, ով փոխարինեց սեքս սկանդալի կիզակետում հայտնված Դենիզ Բայքալին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) հետո Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պատգամավորական ամենաշատ մանդատներն ունի (120 տեղ): Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն է:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment