Հորդանանի արտգործնախարար Նասեր Չուդեխան հանդիպել է այդ երկրում Ադրբեջանի դեսպան Էլմար Արասլիի հետ։ Ադրբեջանում Հորդանանի դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Է. Արասլին Հորդանանի կառավարությանն ու ողջ ժողովրդին իր երախտագիտություն է հայտնել ԼՂ-ի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը սատարելու համար։ Ի պատասխան՝ Հորդանանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում իր երկիրն այսուհետ ևս կշարունակի աջակցել Ադրբեջանին ոչ միայն ղարաբաղյան հակամարտության, այլ նաև մյուս հարցերում։
Tuesday, October 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment