Saturday, October 9, 2010

Հայ երիտասարդները դատապարտում են

Այսօր մամուլից խոր վշտով տեղեկացանք, որ ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը Գերմանիայի Պոտտսդամ քաղաքում ադրբեջանական «Մուսավաթ» /ղեկավար` Իսա Ղամբար/ Վրաստանի հանրապետական/ղեկավար`Դավիթ Ուսուպաշվիլի/ կուսակցությունների հետ համատեղ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես նշված է, թե «այս կուսակցությունները պետք է համագործակցեն իրենց համար համընդհանուր սկզբունքների հաստատման գործում»:
Պատմությանը քիչ թե շատ ծանոթ Հայը պետք է տեղյակ լինի,որ Մուսավաթը Երիտթուրքական կուսակցության գաղափարակիցն էր`ՀակաՀայության սկզբունքով:Ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցությունը ստեղծվել է 1911 թ-ին և իր գործունեության հիմքում ի սկզբանե դրել է հակահայկականությունն ու հայատյացությունը: «Մուսավաթի» ղեկավարների կողմից տարիներ շարունակ կազմակերպվել են հայերի ջարդեր,որոնցից ամենալայնածավալը 1920 թ-ի մարտին Շուշիի հայկական բնակչության կոտորածն էր, որի ընթացքում թուրքական յաթաղանին զոհ դարձան ավելի քան 20 000 շուշեցիներ:
Ցավալի է,որ հայոց համազգային շարժում կուսակցությունը աչք է փակում այսպիսի երևույթների վրա,և ընդհանուր սեղան նստում,հայտարարություն է ստորագրում մի կուսակցության հետ,որը միայն չարիք ու ցավ է պատճառել Հայ ազգին:Որպես Հայ երիտասարդներ դատապարտում ենք այս քայլը,և զարմանում,թե ինչպես են այս մարդիկ օրերից մի օր բարձրանալու Ծիծեռնակաբերդի բարձունքն ու մեր անմեղ զոհերի հիշատակը հարգելու...
Հայազն Երիտասարդների Միաբանություն

No comments: