Saturday, October 9, 2010

Financial Times. Վանի նահանգում մարդ կարող է հարստանալ միայն թմրաբիզնեսի շնորհիվ

HayNews.am. 8-10-2010- Անգլիական Financial Times թերթն իր համարում անդրադարձել է Թուրքիայի Վան նահանգի ողբալի տնտեսական վիճակին, հայտնում է Cihan գործակալությունը: Financial Times-ն իր հոդվածում նշում է, որ «աղքատության և անգործության այս տարածքում ծաղկում է ապրում թմրանյութերի շրջանառությունը հարևան Իրանի հետ»: «Թմրանյութերն այստեղ շրջանառվում են երևակայությանն անհասանելի ճանապարհներով: PKK-ն իր եկամուտների մի մասը ստանում են հենց այստեղ՝ թմրանյութերի վաճառքի արդյունքում: Այստեղ Թուրքիան հսկայական ծախսեր է անում անօրինական առևտուրը կանխելու համար. Վանի նահանգում թուրքական կառավարություն տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսում»,-նշվում է անգլիական թերթի հոդվածում:
Հոդվածում մեջ է բերվում նաև Վանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուի այն խոսքերը, որ Վանի նահանգի Թուրքիայի 81 նահանգների շրջանում մտնում է ամենաթույլ զարգացած շրջանների մեջ: «Վանի նահանգի բանտերը լի են բանտարկյալներով, այստեղ հարստանալու միակ եղանակը նարկոթրաֆիքինգն է»: Financial Times-ն իր հոդված վերջում մեջբերում է տեղի բնակիչներից մեկի խոսքերը. «Այստեղ դու մեկ օրում կարող ես դառնալ միլիոնատեր կամ կորցնել ամեն ինչ»:

No comments: