Friday, October 1, 2010

ԼՈՒԺԿՈՎԻ ՍՏՎԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Լրագիր» 1-10-2010- Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից Յուրի Լուժկովին հեռացնելուց հետո ՌԴ իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն: Մասնավորապես, քրեական գործ է հարուցվել Լուժկովի մերձավորներից մեկի` փոխքաղաքապետ Ռյաբինինի հանդեպ: Նա մեղադրվում է կաշառակերության եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:
Ռուսական մամուլը գրում է, թե առաջարկներ կան ցրել Մոսկվայի քաղաքային Դուման, որը դարձել էր Լուժկովի գործունեությունն օրինականացնող մարմին:
Հայկական մամուլը տարբեր տեղեկություններ է հրապարակում նաեւ այն մասին, որ Լուժկովի հանդեպ ՌԴ իրավապահների հետագա գործունեությունը կարող է ինչ որ կերպ անդրադառնալ նաեւ Հայաստանի բարձրաստիճան չինովնիկների ու Ռուսաստանում ապրող հայ որոշ գործարարների վրա: Հայտնի է, որ Լուժկովի անմիջական մասնակցությամբ մասնավորապես Երեւանում շինարարության ոլորտում հսկայական միջոցներ են 'պտտվել':

No comments: